Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բաքու-Թբիլիսի-Կարս` կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև

Բաքու-Թբիլիսի-Կարս` կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև
01.06.2012 | 01:13

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը Վրաստանի վարչապետ Նիկո Գիլաուրիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագիծը շատ կարևոր ծրագիր է, որն ամբողջ տարածաշրջանի զարգացման խթան կդառնա: «Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրականացրել են մի քանի ռազմավարական նախագծեր, որոնցից պետք է առանձնացնել Բաքու-Թբիլիսի-Կարսը, որը միացնում է Ասիան և Եվրոպան»,- ասել է Առինչը: Թուրքիայի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տվյալներով կազմել է 1,5 միլիարդ դոլար, որը վկայում է երկու երկրների զարգացած տնտեսական կապերի մասին: Թուրքիայի փոխվարչապետը շեշտել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Վրաստանը համարում է իր կարևոր ռազմավարական գործընկերը: Նա վրացի գործարարներին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել թուրքական շուկայում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ